Ռուսաստանում առաջարկում են դադարեցնել թուրքական սերիալների ցուցադրությունը

Ռուսաստանում առաջարկում են դադարեցնել թուրքական սերիալների ցուցադրությունը

Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներն առաջարկում են դադարեցնել թուրքական սերիալների և ֆիլմերի հեռարձակումը ռուսաստանյան հեռուստատեսությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը:

Նման հայտարարություն է արել մշակույթի ու զանգվածային հեռահաղորդակցության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը:

«Առհասարակ լավ թուրքական սերիալներ ինձ հայտնի չեն, իսկ մեզ շատ անհեթեթություններ են ցույց տալիս: Եվ եթե այդ ամենը վերացնեն, կարծում եմ, որ հեռուստատեսությունը միայն ավելի լավը կդառնա»,-ասել է նա:

Gazeta.ru-ն հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը 2016 թ. հունվարի 1-ից կասեցնում է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում