Թուրքիան հարվածել է Սու-24-ին, քանի որ ՌԴ-ն խանգարում է նավթի մաքսանենգությունը. Սիրիայի ԱԳ նախարար

Թուրքիան հարվածել է Սու-24-ին, քանի որ ՌԴ-ն խանգարում է նավթի մաքսանենգությունը. Սիրիայի ԱԳ նախարար

Թուրքիան կործանել է ռուսական Սու-24-ը, քանի որ Ռուսաստանի օդատիեզերական զորքերը ոչնչացնում են այն ցիստերները, որոնցով «Իսլամական պետությունը» մաքսանենգ ճանապարհով տեղափոխում է նավթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:

«Թուրքիան գնաց այդ քայլին, քանի որ նա շարունակում է հովանովորել այդ ահաբեկիչներին, ինչպես նաև, որ ՌԴ օդատիեզերական ուժերը հինգ օրերի ընթացքում ոչնչացրել են ավելի քան հազար ցիստերն, որոնցով Սիրիայից գողացված նավթը տեղափոխվում է Թուրքիա»,- ասել է Մուալլեմը` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ «Թուրքիան շարունակում է «ԻՊ»-ի կողմից Սիրիայի և Իրաքի տարածքից գողացված նավթի արտահանումն ու տեղափոխումը այլ երկրներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում