Մոսկվայում Լազարյան ընտանիքին նվիրված միջոցառում է անցկացվել

Մոսկվայում Լազարյան ընտանիքին նվիրված միջոցառում է անցկացվել

Լազարյանների տան հիմնադրման 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 26-ին Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման և հոգեհանգստի պատարագի արարողություն` ի հիշատակ Լազարյաններ տոհմի: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս տարի լրանում է նաև Լազարյաններ ընտանիքի հովանավորմամբ կառուցված Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցու 200-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, «Ռուսաստանի հայերի միություն» և «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցի և Մոսկվայի թիվ 2042 հանրակրթարանի աշակերտներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում