Անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայում վարժարանի վրա. վիրավորվել է 10 սովորող

Անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայում վարժարանի վրա. վիրավորվել է 10 սովորող

Մի խումբ դանակներով զինված անհայտ անձինք նոյեմբերի 27-ին հարձակվել են թուրքական Բատման նահանգի Անադոլու վարժարանի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Haber 7-ը հաղորդել է, որ վիրավորվել առնվազն 10 սովորող:

Բոլոր հարձակվողներին հաջողվել է փախչել: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Տեղում աշխատում է ոստիկանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում