ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունը նախորդ շաբաթ արձագանքել է 265 դեպքի

ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունը նախորդ շաբաթ արձագանքել է 265 դեպքի

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 30-ին կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեցլ է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 265 դեպքի: Նախարարին զեկուցվել է նաև քաղաքացիական պաշտպանության նվիրված միջոցառումների կազմակերպման և ընթացքի մասին:

«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հաղորդել է, որ Սպիտակի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցին ընդառաջ հանրապետության տարբեր մարզերում կազմակերպվում են պաշտպանության վարքականոնների թեմաներով դասընթացներ:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձել ընթացիկ աշխատանքներին: Լ. Վարդանյանը հայտնել է, որ դեկտեմբերի մեկից սպասվում են տեղումներ և կնկատվի ջերմաստիճանի անկում:

ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական խորհրդատվական գծով ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Արևիկ Երիցյանն իր զեկույցում անդրադարձել է նախարարության դիմորդների հետ անցկացվող հոգեբանական թեստավորման արդյունքներին: ՏԿԱԻՆ-ի 70 դիմորդներ արդեն անցել են հոգեբանական թեստավորում, և վերջիններիս հոգեբանական նկարագիրն ու սթրեսակայունության մակարդակը ներկայացված են նախարարության անձնակազմի կառավարման վարչությունում: Արևիկ Երիցյանը նշել է նաև ՌԴ Պյատիգորսկ քաղաքի բժշկադեղագործական ինստիտուտում կայացած ռուսերենից հայերեն թարգմանված «Առաջին օգնության ցուցաբերում» և «Շտապ նախահոգեբանական օգնություն» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսին ուղիղ տեսակապով մասնակցության մասին: Ուսումնական ձեռնարկները հնարավորություն են տալիս հասկանալի եղանակով յուրացնել առաջին օգնության հմտությունները և կազմված են հատուկ պատկերազարդումներով, որոնք ավելի մատչելի են դարձնում նյութի ըմբռնումը: Ձեռնարկի 100 օրինակ տրամադրվելու է նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում