Թուրքիայի տարածքից ականանետային ինտենսիվ կրակ է բացվել սիրիական կառավարական ուժերի ուղղությամբ

Թուրքիայի տարածքից ականանետային ինտենսիվ կրակ է բացվել սիրիական կառավարական ուժերի ուղղությամբ

Սիրիական կառավարական ուժերը ականանետային հարվածների են ենթարկվել Թուրքիայի Հանրապետության տարածքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Ալի Մայխուբը:

«Անցած գիշերը, Ջեբել ալ – Աքրա լեռան կողմից, որը գտնվում է թուրքական կողմում, արձակվել է ինտենսիվ ականանետային կրակ՝ Սիրիական կառավարական ուժերի ուղղությամբ» ,- ասել է Մայխուբը,- « Սիրիայի արաբական բանակի գլխավոր հրամանատարը նախազգուշացնում է նման գործողություննեի վտանգավորության մասին»:

Ինչպես նաև, Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիան ավելացրել է զենքի և ռազմամթերքի առաքումների ծավալը այն զինված խմբավորումներին, ովքեր պայքարում են սիրիական իշխանական ուժերի դեմ: Այստեղ խոսքը մասնավորապես վերաբերվում է Սիրիայի հյուսիսում բնակվող թյուրքական զինված խմբավորումներին: Հղում կատարելով սիրիական իշխանությունների իր աղբյուրին, գործակալությունը տեղեկացնում է, որ այդ զենքի և ռազմամթերքի առաքումները Սիրիայի տարածք կատարվում են թուրքական «հումանիտար ավտոշարասյունների» միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում