Էրդողանին չի հանդիպել, մյուս երկրների առաջնորդներից լսել ռուսական թեզի պաշտպանություն

Էրդողանին չի հանդիպել, մյուս երկրների առաջնորդներից լսել ռուսական թեզի պաշտպանություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Փարիզում ընթացող ՄԱԿ-ի  «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովի շրջանակում չի հանդիպել:

Այս մասին ռուսական պետության ղեկավարն ինքն է հայտնել լրագրողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի նախագահի հետ մենք չենք հանդիպել, չենք տեսնվել, հանդիպում չի եղել»,-ասել է նա:

Պուտինը տեղեկացրել է, որ Փարիզում տեղի ունեցած գրեթե բոլոր երկրների ղեկավարների հետ հանդիպմանը Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման թեման շոշափել է:

«Ես տվել եմ համապատասխան պարզաբանումներ, պատմել, թե ինչ է իրականում կատարվել: Բոլոր գործընկերներն ուշադիր լսում էին, մեծամասնությունը, համենայնդեպս, համաձայնեց այն թեզի հետ, որ Թուրքիային չսպառնացող անպաշտպան ռուսական կործանիչին  հարված հասցնելու  անհրաժեշտություն չկար»,-մանրամասնել է Պուտինը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում