«Ժողովուրդ». Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը՝ Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական

«Ժողովուրդ». Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը՝ Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական

«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը՝ Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 27-ին։ Կորյուն Հակոբյանն իր քույրիկի պես սովետական տարիներին կոմկուսի նոմենկլատուրայի ներկայացուցիչներից է եղել։ Իսկ Հայաստանի անկախանալուց հետո սահուն ձևով իր կոմունիստական հայացքների մասին մոռացել է և սկսել է յուրացնել ազատական գաղափարախոսությունը։ Վերջին քսան տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ հիմնականում ընդերքի վերահսկողությամբ զբաղվող պետական օղակներում։

Մասնավորապես, մինչև այս տարվա կեսը նա եղել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի տրամադրման գործակալության պետը։ Իսկ թե ինչ խորհուրդներ պետք Է տա Հովիկ Աբրահամյանին նախկին կոմունիստ, այնուհետև պահպանողական ՀՀԿ անդամ դարձած Հակոբյանը, դժվար է ասել։ Բայց հաստատ տնտեսության ազատականացման հետ կապ չի ունենա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում