«Ժողովուրդ». Հարազատների ուղարկած միջոցներով ապրող Հայաստանի բնակիչներն այս տարի «աղքատացել» են կես միլիարդ դոլարի չափով

«Ժողովուրդ». Հարազատների ուղարկած միջոցներով ապրող Հայաստանի բնակիչներն այս տարի «աղքատացել» են կես միլիարդ դոլարի չափով

«ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Է 80 մլն 12 հազար դոլար՝ անցած տարվա 133 մլն 479 հազար դոլարի դիմաց։ Զուտ ներհոսքը դա Հայաստան եկած և մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունն է։ Ընդհանուր այս տարվա տասն ամիսներին ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 743 միլիոն 566 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եղել է մեկ միլիարդ 203 մլն 733 հազար դոլար։

Այսինքն՝ ընթացիկ տարում՝ հունվար-հոկտեմբերի ժամանակահատվածում, անցած տարվա հետ համեմատ բանկային փոխանցումներով Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 460 մլն 167 հազար դոլարով։ Բերված տվյալները վկայում են, որ արտերկրում բնակվող իրենց հարազատների ուղարկած միջոցներով ապրող Հայաստանի բնակիչներն այս տարի «աղքատացել» են կես միլիարդ դոլարի չափով»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում