«Չորրորդ իշխանություն». Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Գյումրի է գործուղվել Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը

«Չորրորդ իշխանություն». Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Գյումրի է գործուղվել Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը

«Իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ որոշել են լուրջ ուշադրություն դարձնել Գյումրիին։ Իսկ պատճառն այն է, որ Գյամրիում և, ընդհանրապես, Շիրակի մարզում ընդդիմադիր տրամադրություններ են տիրում։

«ՉԻ» տեղեկություններով, շաբաթ օրը Գյումրիում է եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա Գյումրիի «Արլեկինո» սրճարան-ռեստորանում հանդիպել է քրեական հեղինակությունների, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների հետ. խոսակցության հիմնական թեման, բնականաբար, եղել է «Այո»–ի օգտին ձայներ ապահովելը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում