«Ժողովուրդ». Վարակված կարտոֆիլ են վաճառում

«Ժողովուրդ». Վարակված կարտոֆիլ են վաճառում

«Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլ է վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով։ Վաճառողներն ասում են, որ կարտոֆիլը բերված է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանից է: Վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ։ Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն։ Մարդիկ ձմռան համար պարկերով կարտոֆիլը գնելուց և տուն տանելուց հետո են միայն իմանում, որ իրենք խաբվել են։ Հարկ է նկատել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմի մեջ մտնող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կամ պետական այլ գերատեսչություն ուշադրություն դարձնի այս ահազանգին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում