«Հայկական ժամանակ». «Մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն ներքաղաքական իրավիճակը». Վահրամ Բաղդասարյան

«Հայկական ժամանակ». «Մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն ներքաղաքական իրավիճակը». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատին» չի հաջողվելու երկրում անկայություն մտցնել:

«Բնականաբար, մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն մեր ներքաղաքական իրավիճակը»,- ասել է Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ի հանրահավաքից հետո չեն վերադառնալու տուն՝ մինչև թալանչի ռեժիմին չհեռացնեն, դուք ի՞նչ եք անելու:

-Դատարկություն. Իրենք եթե ուզում են, կարող են իրենց ուժերը փորձել խորհրդարանական ընտրություններում, իրենց «ոչ»-ի ճակատը հզորացնել, հանրությանը ինչ-որ ձևով ապացուցել, որ իրենց հետ կան կանգնած մարդիկ, իրենց ուժերը համալրել ու գնալ ընտրությունների: Գործող իշխանություններին հեռացնելու ամենալավ տարբերակը 2017-ի ԱԺ ընտրությունները կլինեն: Իսկ այն ինչ անում են նրանք հիմա, դա պարզապես անճարության ցուցանիշ է, նրանց արածը խոսում է այն մասին, որ մարդիկ անճար են և ի վիճակի չեն սահմանադրական ճանապարհով գնալ, ցանկանում են անկարգություններ, այսինքն, երկրին անկայունություն են ցանկանում, որը իրենց չի հաջողվի, բնականաբար, մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն մեր ներքաղաքական իրավիճակը, մեր երկրի ապագա զարգացումը: Նրանք պարզապես վրեժխնդիր մարդիկ են և չգիտես ինչ անձնական վիրավորվածություն ունեն, վրեժ են ցանկանում լուծել սեփական ժողովրդից:

-Եթե նրանք նստեն Ազատության հրապարակում ու օրերով…

-Թող նստեն, ինչքան ուզում են, թող նստեն:

– Թողնելու եք, որ օրերով նստե՞ն:

-Թող նստեն, բա իհարկե, ի՞նչ է պատահել: Մի տասը հոգի կնստեն, ամեն տասը հոգու նստելով իշխանություն պետք է փոխվի՞, չեմ հասկանում, կամ 100 հոգու նստելով իշխանություն պետք է փոխվի՞: Դա ի՞նչ մոտեցում է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում