Ասադը համաձայնել է Սիրիայի շուրջ հաշտության խորհրդաժողով անցկացնել Պրահայում

Ասադը համաձայնել է Սիրիայի շուրջ հաշտության խորհրդաժողով անցկացնել Պրահայում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե սիրիացիներն այն կարծիքին են, որ հաշտության խորհրդաժողովը եւ հաշտության պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ Պրահայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Երբ հիշատակվում է Պրահան, այդ գաղափարը կընդունի մեծամասնությունը, քանի որ ձեր երկիրը կշռադատված դիրք է բռնում»,- ասել է նա չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Միեւնույն ժամանակ նախագահը նշել է. «Եթե դուք հարցնեք սիրիացիներին, ապա նրանք ձեզ կպատասխանեն, որ չեն ցանկանում հաշտության խորհրդաժողովն անցկացնել, օրինակ, Ֆրանսիայում, քանի որ Ֆրանսիան պաշտպանում է ոչ թե խաղաղությունը, այլ ահաբեկչությունն ու պատերազմը»:

Սիրիայի շուրջ հաշտության համաձայնագրի ստորագրման գաղափարը սեպտեմբերին Պրահայում առաջադրել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում