ԱՄՆ-ը կշարունակի օգնել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

ԱՄՆ-ը կշարունակի օգնել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

ԱՄՆ-ը կշարունակի ըստ ամենայնի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին նրա անդամակցելու հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին կայացած ճեպասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:

«Վրաստանը ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է, որը արժեքավոր ավանդ է ներդնում նրա գործողություններում… ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը: Մենք շարունակում ենք աջակցել եվրատլանտյան ինստիտուտներին, ներառյալ ՆԱՏՕ-ն, ինտեգրվելու Վրաստանի ձգտմանը: Մենք վստահ ենք, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները ունեն բոլոր գործիքները, որոնք ի վերջո կպատրաստեն նրա անդամակցումը»,- ասել է Թրյուդոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում