Անկարան ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու հույս է հայտնել

Անկարան ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու հույս է հայտնել

Եթե Ռուսաստանը դադարեցնի բնական գազի մատակարարումը Թուրքիա, ապա Անկարան կմեծացնի Ադրբեջանից եւ Իրանից գազի գնումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը` մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունների լարվելու պատճառով Թուրքիայի նկատմամբ Մոսկվայի հնարավոր պատժամիջոցների մասին հարցը:

Նրա խոսքով` չի բացառվում, որ Անկարան նաեւ քննարկի Թուրքիա լրացուցիչ հեղուկ գազի մատակարարումների հարցը:

Թուրքիայի գազի պահանջարկի 61 տոկոսը ապահովում է Ռուսաստանը:

Հայտնի չէ, թե ինչպես պետք է Թուրքիան մեծացնի Ադրբեջանից եւ Իրանից գազի մատակարարումների ծավալները: Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանում արդյունահանվող գազի ամբողջ ծավալներն արդեն բաժանված են գնորդ ընկերութունների միջեւ, եւ որեւէ գնորդի մասնաբաժին ավելացնել հնարավոր չէ: Իրանից Թուրքիա ձգվող գազի խողովակաշարի տրամագիծը եւս թույլ չի տալիս մեծացնել մատակարարումների ծավալը Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում