Սիրիայի Հոմս քաղաքում կարող է ուժի մեջ մտնել տեղային հաշտության համաձայնագիրը

Սիրիայի Հոմս քաղաքում կարող է ուժի մեջ մտնել տեղային հաշտության համաձայնագիրը

Սպասվում է, որ դեկտեմբերի 1-ին Սիրիայի Հոմս քաղաքում (Դամասկոսից 185 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում) ուժի մեջ կմտնի տեղային հաշտության համաձայնագիրը: Ինչպես նոյեմբերի 30-ին հայտնել է նահանգապետ Թալյալ ալ Բարազին, գործարքը նախատեսում է Էլ Վայեր հյուսիսային արվարձանից շուրջ 3 հազար զինյալների դուրսբերում:

Նրա խոսքով՝ բոլոր զինյալները փուլ առ փուլ 60 օրվա ընթացքում կուղարկվեն Համայի նահանգ եւ Իդլիբ՝ շրջաններ, որոնք գտնվում են անօրինական զինված խմբավորումների հսկողության ներքո:

Նահանգապետը չի բացառել, որ զինյալների մի մասը վայր կդնի զենքը, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականի մայիսին, երբ խռովարարները լքեցին քաղաքի կենտրոնի հին թաղամասերը:

«Եթե պայմանավորվածությունները կատարվեն, Հոմսը լիովին կմաքրվի զինված խմբավորումներից»,- ընդգծել է նահանգապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում