Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ տարածքում դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան,Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Շիրակի մարզում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում