Կլիմայի շուրջ փարիզյան խորհրդաժողովի երկրորդ օրը նվիրված կլինի Աֆրիկային

Կլիմայի շուրջ փարիզյան խորհրդաժողովի երկրորդ օրը նվիրված կլինի Աֆրիկային

ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխման հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովը դեկտեմբերի 1-ին կշարունակի աշխատանքը Փարիզի Լե Բուրժե արվարձանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գլոբալ համաժողովի երկրորդ օրը նվիրված կլինի Աֆրիկային: Աֆրիկյան մայրցամաքի բնապահպանական խնդիրներին նվիրված բանավեճերին կմասնակցեն երկու տասնյակից ավելի պետությունների ղեկավարներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը կգլխավորի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Այս գագաթնաժողովի նպատակն աֆրիկյան երկրների կողմից առաջարկվող լուծումները կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շուրջ բանակցությունների կենտրոնում դնելն է,- նշում են միջոցառման կազմակերպիչները:

ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովը Փարիզում կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 11-ը: Դրա արդյունքում սպասվում է նոր համաձայնագրի ստորագրում, որը կապահովի կլիմայական համակարգի բեռնվածության նվազեցմանն ուղղված միջազգային ջանքերի համախմբումը եւ 2020 թվականից հետո կփոխարինի Կիոտոյի արձանագրությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում