Կապանում վառելափայտով կապահովվի սոցիալապես անապահով 120 ընտանիք

Կապանում վառելափայտով կապահովվի սոցիալապես անապահով 120 ընտանիք

Կապանի քաղաքապետարանի կողմից համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ձմեռային ջեռուցման սեզոնի համար վառելափայտի տրամադրման գործընթացն սկսվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս ծրագրում ընդգրկված են սոցիալապես անապահով (նպաստառու) զոհված ազատամարտիկների, Մեծ հայրենականի վետերանների, բազմազավակ եւ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները: Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կտրտված (վառարանի համար պիտանի) փայտը հասցվում է մինչեւ նշված ընտանքիների բնակարաններ:

Այս տարի վառելափայտ է տրամադրվում 120 ընտանիքի, հնարավորության դեպքում նրանց թիվը կմեծանա: 2015-ին նախատեսված վառելափայտի օգնության ծավալը 450 խմ է, այն գոյանում է «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության (անցած տարի ևս օգնել է կապանցիներին) տրամադրած վառելափայտից և քաղաքում Կապանի կոմունալ ծառայության կատարած սանիտարական հատումներից: «Կամրջակ»-ը, համագործակցելով Կապանի քաղաքապետարանի հետ, նաև սննդի փաթեթներ է հատկացրել սոցիալապես անապահով ընտանիքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում