Թուրքական ապրանքներով լի շուրջ 350 բեռնատարներ չեն կարողանում հատել ՌԴ-ի սահմանը

Թուրքական ապրանքներով լի շուրջ 350 բեռնատարներ չեն կարողանում հատել ՌԴ-ի սահմանը

Թուրքական ապրանքներով լի շուրջ 350 բեռնատարներ են կուտակվել ռուս-ուկրաինական եւ ռուս-վրացական սահմանում, որոնց արդեն հինգ օր Է՝ թույլ չեն տալիս անցնել ՌԴ-ի տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է միջազգային փոխադրողների ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Ֆաթիհ Շեները:

Ավելի վաղ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել Է, որ երկրի կառավարությունը հանձնարարել Է «Ռոսսելխոզնադզոր»-ին՝ ուժեղացնել հսկողությունը Թուրքիայից գյուղատնեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ, ինչպես նաեւ լրացուցիչ ստուգումներ կազմակերպել Ռուսաստանի սահմանում եւ Թուրքիայի տարածքում՝ արտադրության վայրերում:

«Մեր շուրջ 350 բեռնատարներ արդեն հինգերորդ օրն Է՝ կանգնած են մնում Ուկրաինայի եւ Վրաստանի հետ ՌԴ-ի սահմաններում: Դրանց մի մասը վերադառնում Է Թուրքիա, տարանցիկ բեռների մի մասը, որոնք Ուկրաինայի եւ Ռուսաստանի տարածքով փոխադրվում են Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, մենք որոշել ենք ուղարկել այլ երթուղով՝ ծովով դեպի վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետեւ Ադրբեջանի տարածքով եւ Կասպից ծովով»,-ասել Է Շեները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում