ԱՄՆ 70 միավոր տեխնիկա է տեղակայում Արևելյան Եվրոպայում

ԱՄՆ 70 միավոր տեխնիկա է տեղակայում Արևելյան Եվրոպայում

Այսօր ավելի քան ամերիկյան 70 միավոր ռազմական տեխնիկա Գերմանիայից կտեղափոխվի Ռումինիա, իսկ ավելի ուշ՝ դեկտեմբերին, զրահապատ ռազմական տեխնիկա կառաքվեն նաև Բուլղարիա և Լիտվիա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆֆ Դեվիզը:

Պենտագոնի պաշտոնական էջում գրված է, որ տեխնիկայի այս առաքումները կատարվում է Atlantic Resolve անցկացվող զորավարժություններին աջակցություն ցուցաբերելու շրջանակներում՝ տեխնիկան ապահովում է զինծառայողների արագ փոխադրումները զորավարժությունների ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, European Activity Set անցկացվող զորավարժությունների շրջանակներում ծրագրավորված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տեղակայել 12 հազար միավոր ռազմական տեխնիկա, մասնավորապես տանկեր, ՀՄՄ (БМП ) և հրետանի: Այժմ, ծրագրի շրջանակներում, ռազմական տեխնիկան տեղակայված է Գերմանիայում:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսին Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ պատրաստվում է ռազմական տեխնիկա տեղակայել եվրոպական 7 պետություններում՝ Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Գերմանիայում:

«Մենք և մեր դաշնակիցները պատասխանում ենք Ռուսաստանի գործողություններին Եվրոպայում: Մենք այժմ Եվրոպայում իրականացնում ենք այնպիսի գործողություններ, որի կարիքը 25 տարիների ընթացքում չէր զգացվում՝ Սառը պատերազմի ավարտից սկսած» ,- հայտարարել էր Քարթերը հունիս ամսին Ալյասկայում լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում