Ֆրանսիայում ավելի քան 2 հազար խուզարկություն Է կատարվել արտակարգ դրության սահմանումից հետո

Ֆրանսիայում ավելի քան 2 հազար խուզարկություն Է կատարվել արտակարգ դրության սահմանումից հետո

Ֆրանսիայի տարածքում 2 հազարից ավելի խուզարկություններ են կատարվել նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո արտակարգ դրության ռեժիմի հայտարարումից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել Է երկրի վարչապետ Մանուել Վալսը:

«Ֆրանսիայում ավելի քան 2 հազար խուզարկություն Է կատարվել արտակարգ դրության ռեժիմի պահից ի վեր… Դրանց շնորհիվ առգրավվել Է 320 միավոր զենք: Դատաքննություն Է սկսվել 250 գործերով, կալանքի տակ Է վերցվել 210 մարդ»,-ասել Է Վալսը:

Վարչապետը չի հաստատել ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ փնտրվող Սալահ Աբդեսլամը կարող Է գտնվել Սիրիայում:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչական գրոհների հետեւանքով զոհվել Է 130, վիրավորվել՝ շուրջ 300 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում