Բաթումում ոգեկոչել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Բաթումում ոգեկոչել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կիրակնօրյա ավանդական Սուրբ Պատարագից հետո` դեկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգ, որն անցկացրել են այս օրերին Բաթումում գտնվող Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլի նահանգի հայ եկեղեցիների տեսուչ Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը և աջարահայոց հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և Գերաշնորհ Վազգեն Սրբազանն իրենց ելույթներում անդրադարձել են երկրաշարժի ահավոր հետևանքների, համայն աշխարհի կողմից աղետի գոտում հատկացված անգնահատելի օգնությանը:

Այնուհետև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը և մյուս ներկաները ծաղկեպսակներ են զետեղել եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում