ՀՀ Նախագահի ելույթը սթափության կոչ էր՝ ուղղված ՀԱՊԿ-ին և դաշնակից երկրներին. Է. Շարմազանով.Tert.am

ՀՀ Նախագահի ելույթը սթափության կոչ էր՝ ուղղված ՀԱՊԿ-ին և դաշնակից երկրներին. Է. Շարմազանով.Tert.am

ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մոսկվայում երեկ կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ տեսակետ հայտնեց, որ սա նախագահի մակարդակով սթափության կոչ էր, հստակ մեսիջ՝ ուղղված ՀԱՊԿ-ին և նրան անդամակցող մեր դաշնակից երկրներին: «Հստակ նշվեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ առաջնորդվում է ոչ միայն իր նեղ պետական շահերով, այլ ՀԱՊԿ-ի ընդհանուր շահերով և եթե ՀԱՊԿ-ը հավակնում է լինել նորմալ ռազմաքաղաքական միավորում, ապա այնտեղ մենք ոչ թե պետք է ձևական հայտարարություն անենք, այլ սատարենք մեկը մյուսին»:

-Պարո՛ն Շարմազանով, Մոսկվայում երեկ կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթն ինչպե՞ս կգնահատեք, արդեն իսկ գնահատականներ են հնչում՝ ելույթը համարելով սենսացիոն, սուր, կոշտ:

– Նախ առաջինը՝ դա ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավարի սրտացավ և նաև իրականությունը սթափ գնահատելու ելույթ էր և երկրորդը՝ ՀՀ պետական ազգային առաջնորդի ելույթ էր, որտեղ ՀՀ Նախագահը բերելով Թուրքիայի և ՆԱՏՕ-ի օրինակը՝ հստակ մատնանշեց իր դաշնակից երկրի ղեկավարներին, որ պետք է մեկը մյուսի նկատմամբ իրականացնեն դաշնակցային պարտականությունները, և որ եթե կան երկրներ ՀԱՊԿ-ում, որոնց թվում է, որ եթե ՀՀ-ի սահմաններին կրակում են և դա իրենց չի վերաբերում, դա այդպես չէ և հենց այդ խոսքը, որ մեր վրա կրակելը նշանակում է ուղիղ կրակոց Դուշամբեի վրա, Մոսկվայի, Մինսկի ու Աստանայի վրա, շատ կարևոր է: Եթե նույն դաշնակից երկրների վրա կրակեն, դա Հայաստանից և ՀՀ Նախագահից ընկալվում է որպես մեր վրա կրակող և հենց մամուլի ասուլիսի ժամանակ Սու 24-ի հետ կապված պարոն Նախագահը նշեց, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է և մենք պետք է լինենք նրա կողքին և սատարենք և այդ նույն բանը պահանջենք նաև ՀՀ-ի դեպքում: Սա նաև սթափության կոչ էր, բարձր մակարդակի պետության, քաղաքական գործչի կողմից, ով նաև հիշեցրեց, որ լինում են դաշնակից պետություններ, որոնց հայտարարությունները ոչ միայն չեն բխում ՀՀ շահերից, այլ նաև չեն բխում կարգավորման շահերից Մինսկի խմբի համանախագահների շահերից և դեռ ընդհակառակը, հակասում են այն կարգավորման սկզբունքներին, որոնք կան: Կարծում եմ՝ որոշ պետություններ պետք է հետևություն անեն: Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն այդպես խոսեց երկու պատճառով, առաջինը, որ ինքը այս տարիների ընթացքում մշտապես որպես դաշնակից իրականացրել է իր պարտավորությունը և ցանկացած նման ոտնձգության դեպքում առաջնորդվել սեփական խնդրով և երկրորդը, որ ՀԱՊԿ-ը լուրջ կազմակերպություն է և եթե հավատում ենք, որ ՀԱՊԿ-ը պետք է լինի միջազգայնորեն ճանաչված ռազմաքաղաքական կառույց, ապա այնտեղ մենք ոչ թե պետք է ձևական հայտարարություն անենք, այլ սատարենք մեկը մյուսին և դաշնակցային հարաբերություները տարբերվեն այլ հարաբերություններից: Եթե Ղազախստանը կամ այլ պետություն Հայաստանի Հանրապետության դաշնակից է ապա այդ պետության հարաբերություները պետք է հստակ տարբերվեն, և պետք է լինի ամենուր, լինի հայտարարության, թե այլ ձևերով:

Իսկ այս հայտարարություններից հետո ինչպիսի՞ արձագանք պետք է սպասել ՀԱՊԿ-ից:

-Ես կասեի ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլ համապատասխան երկրներից ոչ միայն սահմանային իրավիճակի հարցով, այլ դիվանագիտական տարբեր հարցերի մասով: Կարող եմ բազում օրինակներ բերել, որ նույն ՀԱՊԿ անդամ երկրները չեն պաշտպանել ՀՀ դիրքորոշումը: Ես որպես ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակության ղեկավար իմ ելույթում երկու անգամ եղել է, որ խորհրդարանական գագաթաժողովին բոլոր պատվիրակության ղեկավարների մասնակցությամբ բարձրացրել եմ հարցը, որ մեր գործընկեր երկրները պետք է կատարեն դաշնակցային պարտավորությունները, որ չի կարելի անել գործողություններ, հայտարարություններ, որոնք վնասում են ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի շահերին, իսկ սա ասվում է արդեն նախագահի մակարդակով, որը սթափության կոչ է, հստակ մեսիջ, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ առաջնորդվում ենք ոչ միան մեր նեղ պետական շահերով, այլ ՀԱՊԿ-ի ընդհանուր շահերով և եթե ՀԱՊԿ-ը հավակնում է լինել նորմալ ռազմաքաղաքական միավորում, ապա այնտեղ ոչ թե պետք է ֆորմալ կառույց լինի, այլ անդամ պետությունները պետք է պաշտպանեն դաշնակցին, այլ ճանապարհ չկա: Դաշնակցային հարաբերությունները պարտավորեցնում են, որ քո դաշնակցի խնդիրը քո խնդիրն է, եթե չկա նման վերաբերմունք, ուրեմն այդ կազմակերպությունն ունի խնդիրներ:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում