AM | RU | EN
USD
EUR
RUB

Ջավախահայության ձայնը կլսվի ոչ միայն Ախալքալակից Կարս, այլև Բաքվից մինչև Անկարա

Անրադառնալ ադրբեջանական հաքքին.ազ կայքի Հունվարի 16-ի «Անջատողական Չախալյանի ազատ արձակումը ՝ իշխանությունների մեծ սխալն էր» վերտառությամբ՝ ոմն Կարինա Գրիգորյանի հետ արված հարցազրույցին բնավ չէի ցանկանա, եթե չունենայի մտահոգություն, որ թուրք-ազերիական մամուլը և նրանւմ գոյատևող հայանուն և վրացաանուն տականքը իմ լռությունից չէր ոգևորվի և ավելի չէր լկտիանա…

Կարդալով նյութն այնպիսի տպավորություն ես ստանում, որ Ալիևն իր գրպանի լրագրողների հետ ուս-ուսի տված ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրները հորով֊մորով անելուց հետո օգնության ձեռք է մեկնել Վրաստանին՝ ջանալով նրան փրկել ջավախահայությունից ընդհանրապես և Չախալյանից մասնավորապես:
Անգրագիտության ամենաներքևի և ապատեղեկատվություն տարածելու ամենավերևի աստիճանին գտնվող ալիևյան թափթփուկները չեն էլ կարողացել տարբերել, որ խոսքը՝ հայցը քննության չընդունելու մասին է, իսկ հայցով ՄԻԵԴ ես դեռևս բանտից էի դիմել, սրանից ավելի քան հինգ տարի առաջ՝ 2010 թվականի սեպտեմբերին։ Իսկ թե ինչու է Եվրոդատարանը հարկ համարել հենց հիմա նայել և քննության չընդունել, դա իրենք՝ եվրոպացիները, լավ կիմանան և ամենևին էլ ալիևյան թափթփուկների խելքի բանը չէ:

Իմ՝ ընդհատակ անցնելու մասին տեղեկությանը, թերևս, կարելի էր ծիծաղով վերաբերվել, եթե այն իր մեջ չպարունակեր հեռուն տանող և սադրանքներ հրահրող բաղադրիչներ: Իմ գործունեությունը եղել է և միշտ էլ լինելու է թափանցիկ ու Վրաստանի Սահամանադրության շրջանակներում, նրա օրենսդրության տառին և ոգուն համահունչ, իսկ այն վարկաբեկել ցանկացողները միմիայն կատարել են թուրք-ազերիական հատուկ ծառայությունների պատվերը և ոչինչ ավելին:

Վրաստանում այսօր քչերը կգտնվեն, ովքեր դեռևս հավատում են ալիևասահակաշվիլիական պրոպագանդայի արգասիք՝ Ջավախքի անջատողականության հեքիաթին, որի այդ ծավալի տիրաժավորումը նպատակ էր հետապնդում շեղելու Վրաստանի հանրային ուշադրությունը նրա անվտանգությանը և տարածքային ամբողջականությանն իրական սպառնալիք հանդիսացող վտանգից՝ այն է Վրաստանի՝ որպես քրիստոնեական երկրի վերացումով և նրա տեղում թրքա-ազերիական միավորի ձևավորմամբ, այսինքն պանթուրանական ծրագրի ամենագլխավոր կետի ի կատար ածմամբ:

Այսօր արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստանի անվտանգության իրական սպառնալիքը ոչ թե ջավախահայությունն է,  իր՝ տարածաշրջանում Հայերենին և Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի, ինչպես նաև Հայկական դպրոցներում՝ Գրականության և Պատմության դասաժամերի վերականգման պահանջներով, այլ «որևիցե պահանջ չներկայացնող», թուրք-ազերիական ներդրումային ծրագրեր անվամբ քողարկված, նույն թուրք-ազերիական ֆինանսական միջոցներով և նախկին տխրահռչակ նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Մ. Սահակաշվիլու բարձր հովանավորությամբ և աջակցությամբ իրականացված պանթուրանական ծրագիրը:

Դրա բաղադրիչները կազմում են ինչպես մի շարք այսպես կոչված «տարածաշրջանային ծրագրերը»՝ այդ թվում Կարս-Ախալքալակի, Բաքու-Ջեհյանի, Շահ-Դենիս–Էրզրումի, Թափարվան և Քուռ գետերի վրա ՀԷԿ֊երի շինարարությունները, այնպես էլ «ներվրացական» խնդիրների լուծումը՝ ինչպիսիք են թուրք-մեսխեթցիների «հայրենադարձության խնդիրը», 150֊ից ավելի մզկիթների կառուցումը, Հեյդար Ալիևի անվան երիտասարդական կենտրոնների ստեղծումը, թրքա-ազերիական ժողովրդագրական աճի արհեստական խթանումը, դրա հետ զուգահեռաբար՝ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ ստեղծելու միջոցով Վրաստանում բնակվող քրիստոնեա ժողովուրդների ժողովրդագրական աճի արհեստական դանդաղեցումը և ծնելիության նվազեցումը, ինչպես դա տեղի է ունեցել հայերի և վրացիների պարագայում, կամ էլ համատարած արտագաղթի միջոցով ժողովրդագրական աճի բացարձակ դադարեցում, որը տեղի ունեցավ հույների հետ: Եվ ամենևին էլ պատահականություն չէ, որ վերջին 25 տարիների ընթացքում Վրաստանի քրիստոնեա բնակչության թվաքանակը նվազել է ավելի քան 30 տոկոսով, իսկ թրքա-ազերիների թիվը կրկնապատկվել է…

Անշուշտ, հայ-վրացական կոնֆլիկտը թուրք-ազերիական դարավոր երազանքն է, որը երազանք էլ մնալու է, դա բացարձակապես ջավախահայության քաղաքացիական բարձր գիտակցության, պատասխանատվության և համբերության շնորհիվ է, որը միայն դրվատանքի է արժանի: Իր առջև ծառացած խնդիրները ջավախահայությունը միշտ էլ ձգտել է լուծել քաղաքակիրթ ճանապարհներով և երկխոսության միջոցով:

Ջավախահայությունը չի ընդունել, չի ընդունում և երբևիցե չի ընդունելու այսպես կոչված Կարս–Ախալքալակ ծրագրի գոյությունը, այն իրականացվել է բացառապես անօրինական մեթոդներով ջավախահայերից խլված հողակտորների վրա: Նրա այսօրվա լռությունը դա ամենևին էլ ի նշան համաձայնության չէ, ինչպես փորձում են ներկայացնել Սահակաշվիլի-Ալիև-Էրդողան եռյակը, այն մի ամբողջ պետական մեքենայի կողմից տարիներ շարունակ վարած՝ ահաբեկումների, ձերբակալությունների, հետապնդումների և հալածանքների քաղաքականության հետևանք է, տասնյակ միլիոնավոր դոլարների ու մարդկային անմեղ զոհերի գնով ձեռք բերված լռություն: Եվ միանշանակ, երբ այդ բռնությունների հետևանքները վերանան, իսկ դրանք մի օր հաստատ վերանալու են, ապա ջավախահայության ձայնը վստահ լսվելու է և ոչ միայն Ախալքալակից Կարս, այլև Բաքվից մինչև Անկարա…

Վահագն ՉԱԽԱԼՅԱՆ

Լրահոս
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ Օգտագործել ըստ անհրաժեշտության Պարզվել են պայմանագրային զինծառայողի` մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք Այս դաշինքին միանալով մտածում ենք համազգային դաշինք ստեղծելու ուղղությամբ․ Պ․Հայրիկյան Պեդրո Ագրամունտը վերընտրվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Նոր տվյալներ վթարից տուժածների վերաբերյալ Ռուսական հեռահար օդուժը նոր հարվածներ են հասցրել Դեր Զորում ԻՊ-ի զինյալների դիրքերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ավիաօդերևութաբանական սպասարկումը կլինի անվճար Հայաստանում սողանքային աղետի կառավարման ծրագիրը վերջնական փուլում է Հայաստանում Բուլղարիայի դեսպանը հանդիպել է Վլադիմիր Գասպարյանի հետ Հայաստանն ավելացրել է առևտրաշրջանառությունը Վրաստանի հետ Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի վերաբերյալ տրվել են խիստ հանձնարարականներ Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խումբը քննարկում է Լուկա Վոլոնտեի հարցը Ադրբեջանից կաշառք ստանալու վերաբերյալ Մոսկվան պատրաստ է անցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման ուղու իր մասը. Լավրով Թրամփի խորհրդականի կապը Ռուսաստանի հետ Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա. ՊԵԿ պարզաբանումը Վթարից տուժածներից 4-ը բուժվում է Պավլովի կենտրոնական հիվանդանոցում Վթարի հետևանքով միկրոավտոբուսի 6 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց Մեկնարկեց Վեդու ջրամբարի շինարարությունը Ուրիխանյանը ներկայացրեց «Ալյանս»-ի նախագահի պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառը Գյումրու «Շիրակ» օդանավակայան նոր ավիաընկերություններ ներգրավելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում Հալեպի գյուղերից մեկում հայ զինծառայող է զոհվել Կոլումբիայում գերեվարված Արսեն Ոսկանյանն ազատ է արձակվել ՆԱՏՕ-ի կործանիչ ինքնաթիռները շարունակում են ուսումնական թռիչքները Էստոնիայի երկնքով Էներգետիկայի փոխնախարարը վստահեցնում է` ՀԱԷԿ-ի հետ կապված որևէ խնդիր չկա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել քրոջ նախկին ամուսնուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար Ավստրալիայի օդանավակայաններում կհրաժարվեն անձնագրերի ստուգումից Հիթրոու օդանավակայանում շուրջ 100 չվերթ է չեղարկվել թանձր մառախուղի պատճառով Հանրապետությունում գրանցվել են մի շարք թունավորումներ Իրանից Հայաստան թռչնագրիպի մուտքը կանխելու նպատակով արգելվել է մի շարք մթերքների ներմուծումը Աստանայում մեկնարկեցին Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները ԻՊ-ի երկու ճամբարների ոչնչացում, իրաքյան զինված ուժերի կողմից Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանը Հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին ՊԵԿ-ը 52%-ով կրճատել է ստուգումների քանակը Ինչպե՞ս խուսափել նախընտրական գարշահոտությունից Պավլովի շրջանում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած հայերից հինգի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը` ծանր Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում. Ֆիյոն ԵԽ զեկուցողը բացասաբար է վերաբերում Թուրքիայում սահմանադրական փոփոխություններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan