Սիրիայում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մասամբ վնասվել է զինյալների կողմից

Սիրիայում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մասամբ վնասվել է զինյալների կողմից

Սիրիայի Լաթակիայի շրջանի Ղնեմիե բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին մասամբ վնասվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Գանձասար» թերթի թղթակից Հովիկ Շեհիրյանը: Ղնեմիե բնակավայրը գտնվում էր զինյալ խմբավորումների ազդեցության ներքո:

«Զինյալ խբավորումները իջեցրել էին եկեղեցու խաչը, եկեղեցու սրահը հրկիզված է, սակայն այն կանգուն է»,- ասել է «Գանձասար» թերթի թղթակիցը: Հայ առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է 1875 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում