AM | RU | EN
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ. Պատմում է Վալերի Ավանեսյանը

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Վալերի Ավանեսյանը՝

Արցախյան շարժումն այնքան ինքնաբուխ էր, խնդիրն այն աստիճան հասունացած, որ կարիք չկար ժողովրդին բացատրել դրա անհրաժեշտությունը: Մեր տունը Ստեփանակերտի վերևի մասում է, 9-րդ դպրոցի հարևանությամբ: Մեր, ինչպես և Կրկժանի թաղամասում թուրքերն այնքան էին շատացել, որ հայկական տները կարծես խեղդվում էին այդ ամբոխի մեջ: Շարժման հենց առաջին ալիքը բավական էր մեզ ոգևորելու համար և մենք ձեռնամուխ եղանք թուրքական խաժամուժից մեր քաղաքը մաքրելու գործին: Սկզբում բացատրում էինք, որոշները հասկանում, գնում էին, որոշներին էլ պետք էր լինում ուժով հասկացնել: Այդպես էլ սահուն, մի տեսակ բնական մեր թաղամասի բոլոր տղամարդիկ զինվորագրվեցին շարժմանն ու գոյամարտին:

Արևոտ օրերին մեր թաղամասից պարզ երևում է Քոսալարն ու Շուշին: Այնտեղից թափվող կրակը կաթվածահար էր արել մայրաքաղաքի կյանքը, մենք տեսնում էինք քաղաքն ավերող ամեն մի արկը: Բերդաքաղաքի ազատագրումը դարձել էր օրախնդիր: Մի երկու օր էր մնացել «Հարսանիքը լեռներում» օպերացիային, ՈՒԱԶով փամփուշտ էի տեղափոխում 26-րդ դիրք, Ստեփանակերտից դուրս չեկած` Մազի կարմուջի մոտ Շուշիից կրակում են, մեքենաս վառվում է: Բառեր չկան, որ կարողանան նկարագրեն այն սրտացավությունը, որով մոտակա տների բնակիչներն օգնում էին բեռնաթափել մեքենան: Այդ ժամանակ ամեն մի փամփուշտը մի ոսկի արժեր մեզ համար: Կին թե տղամարդ` եկան, օգնեցին:

Փամփուշտները կարողացանք փրկել, բայց ահա մեքենան` ամբողջությամբ այրվեց: Երբ ես Արկադի Տեր-Թադևոսյանին պատմեցի եղելությունն ու ասացի` թե վառվել եմ, նա հանդիմանեց ինձ այդ խոսքի համար: Ասում էր` կարևորը դու ես, քո կյանքն է, մեքենան` ոչինչ: Մի գիշերվա ընթացում նա ինձ համար նոր ՈՒԱԶ գտավ, ու ես կարողացա փամփուշտները դիրք հասցնել:

Ես 26-ի դիրքում էի, լեգենդար Յուրա Հովհաննիսյանի զինվորներից մեկը: Շուշիի օպերացիային նախորդող օրերին թեժ մարտեր ենք ունեցել 26-ի դիրքում: Մեր դիրքը բարձր էր, Շուշիից ու Քոսալարից ուղիղ նշանառությամբ կրակում էին մեզ։ Յուրան բարձրացել, կանգնել էր բարձունքի գագաթին ու սեփական կյանքը վտագելով` հուշում էր, թե որտեղից է գալիս հերթական հրթիռը, երբ թաքնվենք, երբ դուրս գանք, որ ուղղությամբ կրակենք: Արյունալի մարտեր էին, զոհեր ու վիրավորներ շատ ենք ունեցել: Այդ մարտերի ժամանակ էր, որ ցնցակաթված ստացա: Ինձ իջեցրել են մոտակա դաշտային հոսպիտալը, որտեղ, սակայն, երկար մնալ չէի կարող: Հետ եմ դարձել ընկերներիս մոտ: Այդ մարտը ֆիքսող կադրեր ու վիդեոներ էլ կան, բայց ես չունեմ դրանց կրկնօրինակները, երբեմն-երբեմն հեռուստացույցով եմ տեսնում:

Յուրան լեգենդար հրամանատար էր, նրա հետ կռվի գնալն էլ առանձին բախտավորություն էր ցանկացած զինվորի համար: Բայց հանգամանքների բերումով հետագա մարտական ուղիս շարունակել եմ տարբեր ջոկատներում ու մարտերում: Հայ հրամանատարն ամեն տեղ հոգատար ու նվիրված էր, հայ զինվորը` հզոր ու անպարտ: Միայն նրա տեսքը բավական էր թշնամուն` սարսափահար փախչելու համար: Օրինակները, երբ զինված թուրքը փախել է անզեն հայ զինվորի արջևից բազմաթիվ են։

Թշնամին Աղդամում շատ ուժեր էր կուտակել: Ոչ մի կերպ չէր հաջողվողվում վերցնել այն: Մի քանի անգամ գրոհել էինք Ուղտի մեջք բարձունքը` հետագայում դեպի Աղդամ շարժվելու համար, չէր հաջողվում: Որոշեցինք Գետավանի կողմից գնալ, ազատագրել Շաղբուլաղի` Տիգրանակերտի բարձունքը, որտեղ որ տեղադրված է Վանքասար եկեղեցին:

Երեք հոգով գրոհեցին բարձունքը` Կարաբուլաղցի Արմենը, Ավետիսյան Կարմենը իսկ երրորդին` Փաստաբան էինք ասում: Բարձրանալիս Արմենը նկատեց, որ մի թուրք եկեղեցու վրա կանգնած հեռադիտակով զննում է տեղանքը: Նա կապվեց հրամանատարի հետ ու խնդրեց, որ տանկով վերացնեն հակառակորդին: Տանկի առաջին հարվածը չհասավ թիրախին իսկ ահա երկրորդ հարվածը եկեղեցուն կպավ, թուրքը գետնին տապալվեց: Թուրքերը շատ էին բարձունքին: Մեր երեք տղաները գրոհի անցան գոչելով`առաջին վաշտ` աջից, երկրորդ վաշտ` ձախից: Առաջին իսկ կրակոցները լսելուն պես թուրքերը սկսեցին փախչել: Խուճապն այնքան էր պատել այս ոչխարներին, որ մինչև ատամները զինված երկու ասկյար մտնում են եկեղեցուց քիչ հեռու գտնվող ջրավազանն ու նռնակով պայթեցնում իրենց: Այդտեղ մի ՀՄՄ է գալիս դեպի մեր Արմենը: Արմենի մոտ «Մուխա» կար, հակատանկային զենք, որով կարող էր ոչնչացնել ՀՄՄ-ն: Բայց «Մուխայի» մեջ արկեր չկային: Արմենը բղավում է.

- Հրամանատար, արկ չունեմ, արկերս վերջացել են:

Բայց հրամանատարը շատ հեռու էր, ոչնչով չէր կարող օգնել Արմենին: Այդ ժանամակ Արմենը «Մուխան» ուսին դրած` իբրև թե նշան է բռնում, հպարտ կեցվածքով կանգնոմ է ՀՄՄ-ի առաջ ու, հանկարծ, ՀՄՄ-ն շրջվում, հետ է գնում: ՀՄՄ-ն նահանջում է Արմենի առաջ, որ բոլորովին անզեն կանգնած էր թշնամու դիմաց: Արմենը չընկրկեց, Արմենը չնվաղեց, անզեն էր, բայց ոչ զինաթափ: Նա միայն մի բան էր ափսոսում, որ չկարողացավ այդ նոր ՀՄՄ-ն զինավար վերցնել: Անընդհատ կրկնում էր. «ՀՄՄ-ն ձեռքիցս գնաց, ՀՄՄ-ն նոր էր, ոնց ձեռքիցս գնաց…»։

Ու այդպես երեք հոգով բարձրացան, գրավեցին բարձունքը:

Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

loading...
Լրահոս
Նալբանդյանը տարօրինակ է համարում, որ հումանիտար քայլի մասին խոսում է հայ զինվորներին գլխատող Ադրբեջանը Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Կահիրեի նահանգապետի հետ ՄԽ համանախագահները քաղաքական-դիվանագիտական միջոցներից բացի այլընտրանք չունեն. Լավրով Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բոլիվիայի խորհրդարանական պատվիրակությանը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումն է նախապատրաստվում Լավրովը ԼՂ հակամարտության հարցում ՄԽ եռանախագահության ձևաչափին այլընտրանք չի տեսնում Նախարար Մարտիրոսյանը հանդիպել է իտալական խոշորագույն ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչներին Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել է Ժնեւ Հնարավոր ահաբեկիչների թիվը հասել է 2,6 հազարի. ԳՖՀ-ի հակահետախուզություն Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է ԶՈՒ-ում ծխախոտի հատկացման կարգը Ռուսաստանն անտարբեր չէ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ճակատագրի նկատմամբ. Լավրով Նախագահն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ՀՀ-ում վերջին տասնամյակում շարունակաբար գրանցվում է մանկական մահացության ցուցանիշի նվազում Նալբանդյանը և Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիս են հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները բացել են երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը Հայաստանում շարունակվում է ռուսական ռազմակայանի վերազինումը Ադրբեջանում սկսվել է իշխանությունը Ալիեւների ընտանիքին պաշտոնապես փոխանցելու գործընթաց «Կարմիր գրքում» գրանցված 150 տեսակ կենդանիներ վերացման վտանգի տակ են Սեյրան Օհանյանն անդրադարձել է իր դեմ քրեական գործ հարուցելու մասին հրապարակումներին Թալիշում այժմ բնակվում են 15 տղամարդ Սուրեն Կարայանը ԵԱՏՀ Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանի հետ քննարկել է ԵԱՏՄ Թվային օրակարգը Համոզված եմ, որ «Ծառուկյան» դաշինքն այլընտրանք է լինելու ՀՀԿ-ին. Արարատ Զուրաբյան Կարեն Կարապետյանը նոր որոշումներ է ստորագրել Թուրքիայի զինված ուժերում հանվել է գլխաշոր կրելու արգելքը Մերկելը մեծացրել է Շուլցի նկատմամբ իր առավելությունը. հարցում Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա Վիգեն Սարգսյանը կարևորում է հայ զինվորականների կրթությունը ՌԴ լավագույն ուսումնական հաստատություններում Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել սիրիա-լիբանանյան սահմանի շրջանում Գյումրիի 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչներից է. ՀՀ պաշտպանության նախարար ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումն անհանգստացնում է մեզ. Վիգեն Սարգսյան Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ինքը պետք է որոշի ինչպես ապրել. Էդվարդ Նալբանդյան Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները եզրափակիչ փուլում են. Էդվարդ Նալբանդյան Ինգուրի ՀԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը Հայաստանը գոհ է ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակից Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին Իրանը մտադիր է գնել 12 Superjet 100 ինքնաթիռ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը հավանություն է տվել «Մագնիտսկու օրենքի» նմանօրինակին Սիրիացի սակրավորներն սկսել են ականազերծել Հալեպը Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է հանրաքվե անցկացնել Դոնբասի կարգավիճակի շուրջ Հայաստանի բանակն ավելի քան մարտունակ է. ՀՀ պաշտպանության նախարար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan