5 գործողություն ամեն օր, որոնք կրկնակի կմեծացնեն վաճառքները

5 գործողություն ամեն օր, որոնք կրկնակի կմեծացնեն վաճառքները

Ինչպես ցանկացած այլ ոլորտում, մարքեթինգում նույնպես հետևողականությունն ու միևնույն գործողությունների պարբերական կրկնությունը արդյունավետության հասնելու կարևոր նախապայմաններից են: Ստորև մեր ներկայացրածն ավելի շատ ոչ թե մարքեթինգային գործիք է, այլ մարքեթինգային վարժություն, որի ամենօրյա կրկնությունը մեծ արդյունավետություն է երաշխավորում ու օգնելու է «ֆորմայի մեջ» մնալ:
5 մարքեթինգային գործողությունները ենթադրում են ամենօրյա հետևյալ քայլերի իրականացում.

1. 5 գործող հաճախորդին անձամբ նամակ գրել, և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Ցանկալի է նամակը լինի թղթե և ուղղված գործընկեր ընկերության որոշում կայացնող մարդուն, բայց եթե թղթե նամակ ուղարկելը խնդիր է, կարելի է նաև էլեկտրոնային տարբերակով ուղարկել: Նման վերաբերմունքը կօգնի ջերմ հարաբերություններ պահպանել ներկա հաճախորդների հետ և նրանց միջոցով գրավել նոր հաճախորդների: Ինչպես նաև հարցրեք, թե ինչ կարելի է անել, համագործակցությունն առավել արդյունավետ ու որակյալ դարձնելու համար, ինչ նոր ծառայությունների կարիք ունեն, որոնք կարող եք տրամադրել:

2. Զանգահարեք 5 հաճախորդի, ովքեր արդեն Ձեզ չեն դիմում, և հարցրեք չհամագործակցելու պատճառները: Ինչպես նաև նրանց այնպիսի առաջարկ արեք, որից հրաժարվելն անիմաստ լինի:

3. Զանգահարեք 5 պոտենցիալ հաճախորդի և նրանց առաջարկեք ինչ-որ անվճար ծառայություն կամ ապրանք: Այս փուլում ոչինչ մի վաճառեք: Անվճար ապրանքը կարող է լինել հետաքրքիր գիրք Ձեր թեմայի հետ կապված, տեղեկատվական փաթեթ, Ձեր ապրանքից մի օրինակ կամ նմանատիպ ցանկացած այլ ապրանք կամ ծառայություն: Այս գործողությունը նպատակ ունի «տաքացնել» պոտեցնիալ հաճախորդներին:

4. Պոտենցիալ հաճախորդների ցուցակն ավելացնել ևս 5 հաճախորդի տվյալներով, որպեսզի հաջորդ օրը զանգահարեք բոլորին ու առաջարկեք Ձեր անվճար նվերը: Փորձեք ուսումնասիրել պոտենցիալ հաճախորդներին:

5. Զանգահարել 5 «տաք» հաճախորդի ու հանդիպում առաջարկել նրանց հետ: Այս դեպքում հաճախորդը դարձել է «տաք» քանի որ արդեն իրանց զանգահարել և ինչ-որ անվճար ծառայություն եք առաջարկել: Ցանկալի է այս փուլում զանգահարել ամենաքիչը մեկ ամիս առաջ զանգահարած պոտենցիալ հաճախորդներին, որոնց անվճար ծառայություն եք առաջարկել 4-րդ կետի հետ համաձայն:

Եթե մարքեթոլոգ եք, վաճառքների մասնագետ կամ ընկերության ղեկավար, ապա ամեն օր երկու ժամ տրամադրեք վերոնշյալ 5 գործողություններին և ամիսների ընթացքում կտեսնեք Ձեր ընկերության աճն ու վաճառքների ավելացումը:

Մարքեթինգային այլ գործիքների մասին Չոր մարքեթինգ սեմինարների ընթացքում կամ համանուն գրքում:

Վահրամ Միրաքյան
ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն,
ԵՊՀ դասախոս

Աղբյուրը՝ Բիզնես գաղտնիքներ

Հետևեք մեզ նաև Telegram-ում