Հարուստների ու աղքատների ծառայության մասին

Հարուստների ու աղքատների ծառայության մասին

Սամանային իրավիճակի սրացման և մամուլի ազատության հետ զուգահետ մեզանում բազմիցս բարձրացվել է ծառայել-չծառայելու հարցը, ունևորների երեխաների ծառայելու հարցը և այլն: Մի քանի օր առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ասուլիսի ժամանակ կրկին անգամ բարձրացվեց ունևորների որդիների ծառայության հարցը և իբր պաշտպանության նախարարն էլ այդ հարցին պատասխանել էր, թե “Չգիտեմ ինչպես է ստացվում, որ սահմանին հիմնականում կանգնած են աղքատ ընտանիքի զավակները”: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ դա լրագրողի խեղաթյուրումն էր, ինչը սպասելի էր այդ կատեգորիայից, նախարարը այլ բան էր ասել, ամեն դեպքում փորձենք հասկանալ թե մեր երկրում իրականում ինչ վիճակ է այս հարցում: 

Եթե մի կողմ թողնենք զգացմունքային կողմը, որով միշտ էլ ժողովուրդը բողոքել է, որ իրականում երկրի համար ծառայում են աղքատների զավակները, որ հարուստները չեն գնում բանակ և այլ, ապա կա հստակ ուսումնասիրություն: Իրականությունը հետևյալն է:

Այսօր բանակ են գնում հետխորհրդային առաջն սերունդը: Իսկ այդ սերունդը ցավոք բազմաքանակ չէ, միջինը մեկ երեխա ունենալը սովորական երևույթ էր ինսունականներին և հատկապես ավելի ունևոր ընտանիքներն էին այս հարցում աչքի ընկնում: Ոչ ունևոր ընտանիքները որոշակիորեն ավելի շատ երեխա էին ունենում քան ավելի ունևորները: Չնայած այս միտումը մեզանում միշտ էլ կա, սակայն այդ տարիներին հատկապես այդպես էր: Միջինը այսօր մեր երկրում հարուստ կամ շատ հարուստ է բնակչության առավելագույնը հինգ-յոթ տոկոսը: Դա հիմնավորված է բազմակի ուսումնասիրություններով ու վերլուծություններով: Ըստ էության բանակում էլ դա պիտի արտահայտված լինի մոտավոր նույն համամասնությամբ, սակայն իրականում նրանք բանակում կարող են ավելի քիչ լինել և արդեն նշեցինք մեկ պատճառ` նրանք ավելի քիչ երեխաներ ունեն քան ոչ հարուստ կամ միջին ընտանիքները: Սակայն կան նաև այլ հիմնավոր պատճառներ, որոնք ևս հին ավանդույթներ են մեր հասարակության մեջ:

Գաղտնիք չէ, որ ունևորների ընտանիքների զավակները գումարով թե իրականում ավելի շատ են սովորում բարձրագույն հաստատություններում հետևաբար կրթության միջոցով ազատվում բանակից, լինի դա իրական գիտական կոչում թե կեղծ, լինի դա արտասահման սովորելու հնարավորություն թե այդ միջոցով այլ երկրի քաղաքացի դառնալ: Ի դեպ վերջինը մի առանձին թեմա է. եթե միջին ընտանիքի զավակները բանակից խուսափելու համար դառնում են Ռուսաստանի քաղաքացի և դա երբեմն չի էլ օգնում, ապա այն հինգ-յոթ տոկոսի զավակները դեռ տաս տարեկանից երեխաներին դարձնում են եվրոպական տարբեր երկրների քաղաքացիներ ու այդ հարցը լուծում: Ահա այս պատճառներով արդեն այդ հինգ տոկոսի երեխաները ավելի քիչ համամասնությամբ են հայտնվում բանակում: Սա հիմնական ճանապարհն է, որը ընտրում են հատկապես շատ հարուստները և այստեղ հարց լիովին լուծվում է առանց բանակի հետ որևէ առընչության: Այստեղ ամեն ինչ օրինական է և ուղղակի հարցը բարոյական հարթությունում է կամ որոշակի օրենքների որը արդեն միայն բանակի գործը չէ, դրանով պետք է զբաղվենք բոլորս:

Այս ամենից հետո եթե որևէ մեկի երեխան ամեն դեպքում գնում է բանակ ապա այստեղ էլ կրկին լիովին օրինական ճանապարհներով կարող են ծառայությունը սկսել ուսումնական զորամասերից, ոչ հրաձգային զորամասերից, քանի որ ունեն համապատասխան կրթություն, արդեն տարիքով մեծ են: Ահա և գրեթե բոլոր այն պատճառները թե ինչու առանց այն էլ այդ չնչին տոկոսի զավակները առաջնագծում դառնում են մեկ կամ երկու տոկոս: Իհարկե վերջին երկու-երեք տարիներին հաստատ Ղարաբաղում ավելացել են Ջիպավորների տղաները, դրա մասին միայն ալարկոտները չեն խոսում Ղարաբաղում, նույնիսկ նոր կատակ է հայտնվել Արցախում. Ասում են ինչքան Ղարաբաղցիկ գնում են երևան հարստանում ենքան երևանցի հարուսների տղաները շատանում են Ղարաբաղում: Սակայն գլոբալ առումով իրավիճակը շատ չի փոխվում, միգուցե Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարների երեխաները ծառայել են ու անգամ զոհվել, բայց ռայկոմի քարտուղարների տղերքը որ հաստատ չեն ծառայել, իսկ այս երկիրը ոչ թե առաջին հանրապետության այլ ռայկոմների ժառանգորդն է ցավոք:

Այս հասարակ ուսումնասիրությունը բոլորովին ինչ որ բան արդարացնելու կամ մեկին աջակցելու համար չէ, սրանք օբյեկտիվ իրականություն են որը մեզանում կա ոչ մեկ ոչ էլ երկու տասնամյակ, սա հիմնական սովետական կամ ավելի հին արմատներ ունեցող հասարակական երևույթներ են: Որևէ կերպ հարուսների երեխաներին սրանով չենք արդարացնում, չհաշված խիստ բացառությունները, որոնք իրոք հերոսացել են, նրանք երբեք էլ աչքի չեն ընկել հայրենասիրությամբ և անգամ սահմանին կանգնելու ժամանակ էլ նրանք այն հերոսական ծառայությունը չեն իրականացնում, որով սովորաբար աչքի են ընկնում հասարակ ընտանիքի երեխաները և հաճախ զոհվում նաև իրենց այդ լավ ծառայության պատճառով: Գաղտնիք չէ, որ հասարակ միջին խավի ընտանիքից են դուրս գալիս ավելի դաստիարակված, ավելի ընկերասեր, ավելի հայրենասեր և առաքինի երեխաներ, կրկին խիստ բացառությունները չհաշված:

Միշտ էլ հասարակ գյուղացու ընտանիքն է տալու ավելի լավ ու ավելի շատ զինվոր քանի դեռ չկա ազգային էլիտա, որը մտավորականի ու ունևորի արիստոկրատիկ միախառնությունն է: Քանի դեռ չկա ամբողջ աշխարհը իր ուսերին տանող զարգացած ու կրթված միջին խավ, եթե որևէ մեկը բանակում ծառայել է ապա կհաստատի որ բանակում էլ սերժանտական կազմը, ծառայությամբ աչքի ընկնողը հենց միջին խավի երեխաներն են:

Հովհաննես Բաղդասարյան

Ազատամարտիկ-զինվորի հայր

Հետևեք մեզ նաև Telegram-ում