Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի

Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի

Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է ռուսական «Ոսկե արծիվ» մրցանակին՝ որպես տարվա լավագույն խաղարկային ֆիլմ։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին» մրցանակների հա նձնման արարողությունը կայացել է հունվարի 29-ին «Մոսֆիլմ»-ում:

«Սիրո մասին»-ը մի քանի նովելներից բաղկացած հավաքածու է, որոնք միավորված են սիրո թեմայով: Աննա Մելիքյանի ֆիլմում խաղացել են Միխայիլ Եֆրեմովը, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան և այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում