Ղարաբաղյան հարցի հետ կապված այլ ձևաչափը կարող է խնդիրներ առաջացնել. Արման Նավասարդյան

Ղարաբաղյան հարցի հետ կապված այլ ձևաչափը կարող է խնդիրներ առաջացնել. Արման Նավասարդյան

Հայաստանին ձեռնտու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Ղարաբաղյան հարցի հետ կապված այլ ձևաչափը կարող է խնդիրներ առաջացնել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց արտակագ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն` անդրադառնալով Իրանի փոխարտգործնախարարի մակադակով հնչեցած այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցի հետ կապված պատրաստակամ են հանդես գալու որպես միջնորդ:

«Սա, իհարկե, նոր հայտ չէ, որը ներկայացնում է Իրանը, բայց մեզ համար այստեղ բացասական կողմերը շատ են: Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի այլ ձևաչափ չենք ընդունում, որովհետև մնացած դեպքերում կարող է այնպիսի շիլաշփոթ ստեղծվել, որ ոչ մեկը գլուխ չհանի: Հիմա, եթե Իրանը ցանկանում է հանդես գալ առանձին, ապա կարծում եմ, որ դա լավ չէ: Իրավիճակը կարող է փոխվել, և Թուրքիան, որ տարիներ շարունակ ցանկանում է ընդգրկվել այս գործում, կսկսի ավելի լայն թափով աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց Արման Նավասարդյանը:

Եթե հայկական կողմի դիրքորոշումը հստակ է, ապա այդ դեպքում ո՞րն է Իրանի նման հայտարարության նպատակը: Հարցին ի պատասխան՝ Արման Նավասարդյանը նշեց, որ բացի նավթից, գազից, Իրանը ցանկութուններ ու հնարավորություններ ունի լինել ոչ միայն տարածաշրջանային թիվ մեկ պետությունը, այլև դառնալ գերտերություն:

«Իրանն, այսօրվա իրադրությունից օգտվելով, ցանկանում է վճռական ձայն ունենալ տարածաշրջանում: Բայց այստեղ ասել, որ նա միանշանակ Հայաստանի օգտին կգործի, ես ձեռնպահ կմնայի: Ի վերջո, բարեկամը բարեկամ, բայց Իրանը, ինչպես ամեն մի պետություն, ունի իր անձնական եսակենտրոն շահը և նա կգործի` ելնելով իր շահերից»,-ավելացրեց Արման Նավասարդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում