Հայաստանում ոչ ավանդական կրոնական կառույցները տարեկան լքում է 400-500 անդամ

Հայաստանում ոչ ավանդական կրոնական կառույցները տարեկան լքում է 400-500 անդամ

Հայաստանում նոր կրոնական կառույցներից (առավել հայտնի են աղանդավորական անվամբ-հեղ.) տարեկան դուրս է գալիս 400-500 անդամ հիասթափության կամ այլ հանգամանքների բերումով: Տարեկան 1000 մարդ դառնում է նոր կրոնական կառույցների անդամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ փետրվարի 1-ի հանդիպմանն այս մասին ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: «Հայաստանում կան ոչ առաքելական եկեղեցու 350 հազար հետևորդներ: Նրանցից 250 հազարը աղանդավորական կամ նոր կրոնական կառույցների հետևորդներ են»,- ասաց կենտրոնի ղեկավարը:

Ամարյանի հաղորդմամբ՝ Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված է 65 կրոնական կառույց, որոնցից մոտ 10-ը ավանդական եկեղեցիներն են` ներառյալ հայ առաքելական, իսկ մնացածը՝ նոր կրոնական կառույցները: Բացի դրանից, Հայաստանում կան նաև 200-ից ավելի կազմակերպություններ, որոնք գրանցված չեն որպես կրոնական կազմակերպություններ, բայց զբաղվում են կրոնական գործունեությամբ:

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ նախորդ տարի Հայաստանում գրանցվել է նոր կրոնական կառույց՝ հողադավան կրոնական եկեղեցին, որն ամբողջովին հայկական է և արտասահմանի հետ ոչ մի կապ չունի: Թե ինչ է կատարվում կրոնական կառույցներում՝ ոչ ոքի հայտնի չէ: Զոմբիացման պրոցեսն այս կազմակերպություններում ավելի հեշտ է, քան որևէ այլ տեղում, հավատքի, աղոթքի միջոցով մարդուն շատ հեշտ հնարավոր է հասցնել զոմբիացման վիճակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում