Պետությունը չպետք է կորցնի վերահսկողությունը ռազմավարական նշանակության ձեռնարկությունների նկատմամբ. Պուտին (տեսանյութ)

Պետությունը չպետք է կորցնի վերահսկողությունը ռազմավարական նշանակության ձեռնարկությունների նկատմամբ. Պուտին (տեսանյութ)

Մասնավորեցման բոլոր գործարքները պետք է խստորեն համապատասխանեն օրենքի նորմերին և պահանջներին, ավելին, դրանք պետք է լինեն առավելագույն թափանցիկ և գործընթացի մասնակիցների, և հանրության համար,  հրահանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  սեփականաշնորհման  հարցերով  խորհրդակցությանը:

«Երկրորդ`  սեփականաշնորհման  արդյունքում  պետությունը  չպետք է կորցնի վերահսկողությունը  ռազմավարական կարևոր նշանակության ձեռնարկությունների նկատմամբ:  Երրորդ` պետական ունեցվածքի իրացումը պետք է տնտեսապես արդարացված և նպատակահարմար լինի, պետք է հաշվի առնել շուկայի պայմաններն ու միտումները: Իհարկե, մենք Ձեզ հետ միասին գիտենք, որ որոշ բաներ իրար հակասում են, պետք է գտնել «ոսկե միջինը»»: Չպետք է լինի բաժնետոմսերի չնչին գնով վաճառք, դրանից բյուջեին առանձնապես ոչ մի օգուտ չի լինի: Չորրորդ` պետք է ուշադրություն դարձնել ներդրողի «որակին»` գործարար հեղինակությանը և աշխատանքային փորձին»,-շարունակել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում