ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի ՄԻՊ-ի ընտրության վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի ՄԻՊ-ի ընտրության վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Փետրվարի 1-ի նիստում պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի որոշման մեջ լրացում կատարելու եւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին» որոշման նախագիծը:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու Ազգային ժողովին ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն, հաշվի առնելով, մասնավորապես` սահմանադրական փոփոխությունների, պետական մարմինների կազմավորման, ինչպես նաեւ՝ օրենսդրական ակտերի կատարելագործման գործընթացում նշված հանձնաժողովի կարեւոր դերը: Օրենքի նախագծով սահմանվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգն ու ժամկ ետները: Պատգամավորներն ավարտել են հարցի քննարկումը և փետրվարի 2ճ-ի նիստի մեկնարկին հարցը կդրվի քվեարկության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում