Ժնեւի բանակցություններին քրդերին հրավիրելը հետաձգվել Է. Le Figaro

Ժնեւի բանակցություններին քրդերին հրավիրելը հետաձգվել Է. Le Figaro

Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ Ժնեւում ընթացող բանակցություններին քրդերին հրավիրելը հետաձգվել Է մինչեւ փետրվարի 11-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Le Figaro թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների իր աղբյուրներին:

«Այս հարցի շուրջ տարբեր երկրների միջեւ լուրջ տարաձայնություններ կան,-հայտարարել Է դիվանագետը:-Բայց ՆԱՏՕ-ում հուսով են, որ խնդիրը կլուծվի»:

Ըստ հրատարակության տվյալների՝ բանակցություններին քրդերի մասնակցության հարցը վերջնականապես կլուծվի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ամերիկացի նրա պաշտոնակից Ջոն Քերիի՝ փետրվարի 11-ի հանդիպման ընթացքում: «Քրդերը պետք Է համբերատար լինեն, քանի դեռ անդրկուլիսային բանակցություններ են ընթանում»,- իր հերթին հայտարարել Է ՄԱԿ-ի՝ անունը չնշած դիվանագետը:

Փոխզիջումը հնարավոր Է, եթե քրդերին հրավիրելու դիմաց Մոսկվան համաձայնի բանակցություններին «Իսլամի բանակ» ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչների մասնակցությանը, որին պաշտոնական Դամասկոսը ահաբեկիչների շարքին Է դասում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում