Սիրիական ընդդիմության կողմից վերջնագրերի առաջադրումն անհեռատես դիրքորոշում Է. Լավրով

Սիրիական ընդդիմության կողմից վերջնագրերի առաջադրումն անհեռատես դիրքորոշում Է. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ժնեւի բանակցություններում սիրիական ընդդիմության կողմից վերջնագրերի առաջադրումն անհեռատես դիրքորոշում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մենք հենց սկզբից պայմանավորվել ենք, որ ՍԱՀ-ի աջակցման խումբն ազդելու Է ընդդիմության եւ կառավարության վրա, որպեսզի բանակցությունները լինեն առանց նախապայմանների, որ դրանք պետք Է լինեն ինկլյուզիվ»,- ասել Է Լավրովը: «Ուստի հույսը դնել օտարերկրյա հովանավորների վրա, որ նրանք քո փոխարեն համաձայնույթան կգան, եւ վերջնագրեր առաջադրել, բացարձակապես անհեռատես եւ անհեռանկար դիրքորոշում Է»,-հավելել Է նա:

Մինչդեռ Էր Ռիադում ձեւավորված սիրիական ընդդիմության մի մասին երես են տվել արտաքին հովանավորները, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարը: «Ինձ թվում Է, որ Էր Ռիադի ցուցակով ձեւավորված ընդդիմության առանձին անդամների շատ են երես տվել մի քանի հովանավորներ, մասնավորապես, Թուրքիան, որոնք առանձնաբար արգելափակեցին «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության հայտնվելը»,-նշել Է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում