ԱԺ-ում կշարունակեն քննարկել վարկային նոր համաձայնագիրը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում կշարունակեն քննարկել վարկային նոր համաձայնագիրը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Փետրվարի 3-ի նիստում պատգամավորները շարունակել են քննարկել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Այնուհետև խորհրդարանը քննարկել է ՀՀ և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2015 թ օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, որով ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 40 միլիոն դոլարի վարկ 25 տարի մարման ժամկետով: Վարկային միջոցներով նախատեսվում է բարելավել կենսական նշանակության ճանապարհները, մասնավորապես գյուղական համայնքներն արդի ճանապարհային ցանցի միջոցով կապել մայրուղիներին եւ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհներին: Վարկային համաձայնագրի քննարկումը խորհրդարանը կշարունակի փետրվարի 4-ի նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում