Հայաստանն ու Չեռնոգորիան կստորագրեն կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր

Հայաստանն ու Չեռնոգորիան կստորագրեն կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր

Այսօրվա նիստում Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման, համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, թույլ չտալ պայմանավորվող կողմերի ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականություն` բոլոր տեսակի, բնույթի հարկերի առնչությամբ և հանդիսանում է բացառիկ կարևոր պայման այլ տնտեսական համաձայնագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար:

Չեռնոգորիայի հետ կրկնակի հարկման համաձայնագրի նախագծի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում