«Հրապարակ». Բակո Սահակյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա դեմ է ԱԽՔ դառնալուն

«Հրապարակ». Բակո Սահակյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա դեմ է ԱԽՔ դառնալուն

«Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների գործընթացն արդեն սկսե՞լ եք, հարցրինք ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին։ «Ոչ, դեռևս որևէ տեղաշարժ չկա»։ Չի լինելու, թե՝ դեռ չեք սկսել։ «Նկատի ունեմ, որ քաղաքական օրակարգում այդ հարցը չկա. եթե որոշ քաղաքական ուժեր կառաջարկեն, կորոշենք ինչ անել»։ Մեզ հետ զրույցում ԼՂ վարչապետն ասել էր, որ իր կուսակցությունը կառաջարկի նման փոփոխություններ։ «Ուրեմն պետք է իրենք համապարփակ ձևով ներկայացնեն այդ առաջարկները»։ Եթե առաջարկեն, ի՞նչ ժամկետներում կլինի։ «Կդժվարանամ ասել»։

Բայց Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը 2017-ին լրանում է։ «Չեմ կարծում, թե Սահմանադրության ընդունումը պայմանավորված է անձերով, եթե առաջարկները լինեն, ժամկետների հարցն այդպես սուր չի դրվի, կլինի գուցե շուտ, կլինի գուցե ուշ, միգուցե ընդհանրապես չլինի: Բակո Սահակյանը պատրաստվո՞ւմ է ՀՀ ԱԽ քարտուղար դառնալ։ «Դրանք ընդամենը շահարկումներ են, չկա նման բան»։ Ի դեպ, Բակո Սահակյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա դեմ է ԱԽՔ դառնալուն և ասում է, որ նախագահի պոստը թողնելուց հետո Ղարաբաղից դուրս չի գա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում