Հայաստանն ու ԿԽՄԿ-ն ստորագրել են մարդասիրական իրավունքի ոլորտում 2016թ. համագործակցության ծրագիրը

Հայաստանն ու ԿԽՄԿ-ն ստորագրել են մարդասիրական իրավունքի ոլորտում 2016թ. համագործակցության ծրագիրը

ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ` Լևոն Այվազյանը փետրվարի 5-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  համագործակցության ընթացիկ խնդիրները և օրակարգային հարցերը, նախանշել են առաջիկա համատեղ  ծրագրերը:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության միջև «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2016թ. համագործակցության ծրագիրը»:

Ծրագիրը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացներ, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում