Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի զինյալների թիվը կրճատվել է մինչեւ 25 հազար. Սպիտակ տուն

Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի զինյալների թիվը կրճատվել է մինչեւ 25 հազար. Սպիտակ տուն

Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թիվը 31,5 հազարից կրճատվել է մինչեւ 25 հազար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը:

«Վերջին տվյալները վկայում են այն մասին, որ այն մարտիկների թիվը, ովքեր հանուն ԻՊ-ի կռվում են Իրաքում եւ Սիրիայում, կազմում էր մինչեւ 31,5 հազար: Մեր հետախուզության նոր գնահատումների համաձայն՝ ներկայում նրանց թիվը կրճատվել է մինչեւ մոտավորապես 25 հազար,- նշել է նա լրագրողների համար անցկացված ճեպազրույցի ժամանակ:- Դա նշանակում է, որ նրանք դեռեւս սպառնալիք են ներկայացնում, սակայն նրանց հնարավոր թիվը կրճատվել է»:

Մամուլի քարտուղարը դրա պատճառը համարել է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի հաջողությունները:

«Այդ ջանքերի արդյունքում ԻՊ-ն զգալի կորուստներ է կրում»,– ասել է նա:

Ավելի ուշ Էռնեստը հրապարակել է ավելի ճշգրիտ տվյալներ: Նրա խոսքով՝ ավելի վաղ հետախուզությունը կարծում էր, որ ԻՊ-ի ծայրահեղականների թվաքանակը 20 հազարից մինչեւ 31,5 հազար է, իսկ այժմ, ելնելով նորացված տվյալներից, այդ ցուցանիշը 19 հազարից մինչեւ 25 հազարի սահմաններում է, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում