Զիկայից պաշտպանվելու համար Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում վարակազերծելու են ինքնաթիռները. The Guardian

Զիկայից պաշտպանվելու համար Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում վարակազերծելու են ինքնաթիռները. The Guardian

Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում հատուկ քիմիական մշակման են ենթարկվելու այն ինքնաթիռները, որոնք ժամանել են այն երկրներից, որտեղ Զիկա վիրուսի հարուցած հիվանդություններ են գրանցված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian թերթին: Հատուկ մշակումը նպատակ ունի թույլ չտալ Մեծ Բրիտանիայի տարածք այն մոծակների թափանցումը, որոնք վիրուսի տարածողներն են:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել Է, որ Զիկա տենդի բռնկումը արտակարգ իրադրություն Է Լատինական Ամերիկայի երկրների համար եւ համաշխարհային մասշտաբի սպառնալիք: ԱՀԿ-ի գնահատմամբ՝ այս տարի Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում Զիկա վիրուսով կարող է վարակվել մինչեւ 4 մլն մարդ:

Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, այն հատկապես վտանգավոր է կանանց համար, քանի որ կարող է երեխայի միկրոցեֆալիա առաջացնել հղիության դեպքում: Բրազիլիայում այդ ախտորոշմամբ արդեն մի քանի հազար երեխա է ծնվել:Լատինական Ամերիկայի երկրներն իրենց բնակիչներին խորհուրդ են տալիս հետաձգել երեխաների ծնունդը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում