Քիսինջերը կոչ Է արել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների նոր «ռազմավարական հայեցակարգ» մշակել

Քիսինջերը կոչ Է արել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների նոր «ռազմավարական հայեցակարգ» մշակել

 ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կոչ Է արել մշակել «ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր ռազմավարական հայեցակարգ, որի շրջանակներում հնարավոր կլիներ կարգավորել վիճահարույց հարցերը»: Այս առաջարկը տեղ Է գտել այն մեկնաբանության մեջ, որը նա փետրվարի 4-ին The National Interest վաշինգտոնյան ցանցային հրատարակությունում հրապարակել Է Մոսկվա իր այցի ավարտից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Քիսինջերն արձանագրում Է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի երկկողմ  հարաբերությունների ներկա վիճակը «հավանաբար վատագույնն Է սառը պատերազմի ժամանակներից ի վեր», որ «փոխադարձ վստահությունը երկուստեք վերացել է», եւ «առճակատումը փոխարինել է համագործակցությանը»: Դեռ ավելին՝ երկու երկրներում «մեկնաբաններից շատերը» ելնում են այն բանից, որ Ամերիկայի եւ Ռուսաստանի միջեւ «նոր սառը պատերազմ Է սկսվել», գրում Է Քիսինջերը:

«Երկու երկրների երկարաժամկետ շահերը պահանջում են այնպիսի աշխարհակարգ, որտեղ ներկայիս ցնցումներն ու փոփոխականությունը փոխակերպվեն նոր հավասարակշռության, որը կլինի ավելի բազմաբեւեռ ու գլոբալացված»,-հավելել Է լեգենդար քաղաքական գործիչն ու քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում