Եվրախորհրդարանը ԻՊ-ի կողմից Մերձավոր Արեւելքում կոտորածները ցեղասպանություն է ճանաչել

Եվրախորհրդարանը ԻՊ-ի կողմից Մերձավոր Արեւելքում կոտորածները ցեղասպանություն է ճանաչել

Եվրոպայի խորհրդարանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում եւ Սիրիայում քրիստոնյաների, եզդիների եւ այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների կոտորածները ցեղասպանություն է ճանաչել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

Եվրախորհրդարանի որոշման մեջ ասվում է. «Այսպես կոչված «Իսլամական պետությունը» քրիստոնյաների, եզդիների եւ այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն է կատարել»:

Եվրախորհրդարանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամներից պահանջել է Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի կատարած հանցագործությունների հետաքննության համար աջակցել Միջազգային պատժի դատարան հղած իր դիմումին:

Որոշման մեջ Եվրամիությանը կոչ է արվել կրոնի եւ դավանանքի ազատության համար մշտական ներկայացուցչություն ստեղծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում