«Դիլիջան» ազգային պարկում հատվել է 14 ծառ

«Դիլիջան» ազգային պարկում հատվել է 14 ծառ

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր և  2016 թվականի հունվար ամիսներին  «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված  14 ծառի  և 8 խմ վառելափայտի (թափուկի) անտառից ապօրինի դուրսբերման համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի տարածքային բաժնի  կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում