ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները 9 տոկոսի առավելության են հասել հակառակորդների նկատմամբ

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները 9 տոկոսի առավելության են հասել հակառակորդների նկատմամբ

Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու կողմնակիցներն առավել մեծ գերակշռությանն են հասել դրա հակառակորդների նկատմամբ՝ սկսած վարչապետ Դեւիդ Քեմերոնի կողմից այս հարցի շուրջ համազգային հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հրապարակման պահից: Ինչպես ցույց են տալիս հասարակական կարծիքի հարցման՝ Times թեր թի կողմից հրապարակված արդյունքները, որը նրա պատվերով իրականացրել Է YouGov սոցիոլոգիական ծառայությունը, ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցներն առաջատարն են 45 տոկոսը՝ 36 տոկոսի հարաբերակցությամբ, ունենալով 9 տոկոս առավելություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵՄ-ից դուրս գալու արշավն իր ամենաբարձր ցուցանիշին Է հասել այն բանից հետո, երբ հասարակայնությունը մերժեց Բրյուսելի հետ Լոնդոնի հարաբերությունների բարեփոխման վերաբերյալ Դեւիդ Քեմերոնի գործարքը»,- նշել Է թերթը, հավելելով, որ մեկ շաբաթվա ընթացքում եվրաինտեգրման կողմնակիցների նկատմամբ եվրոսկեպտիկների առավելությունն աճել Է 5 տոկոսով, եւ որ դա տեղի Է ունեցել հենց փետրվարի 2-ին բարեփոխման վերաբերյալ համաձայնագրի նախագծի հրապարակումից հետո:  

Ընդ որում՝ ինքնին բարեփոխումները, որոնք նշված են նախագծում եւ առաջարկվել Էին Քեմերոնի եւ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի կողմից, հարցման մասնակիցները ակտիվորեն պաշտպանում են, բայց զգուշանում են, որ համաձայնագրում բացակայում Է ԵՄ-ի մյուս երկրներից ժամանած միգրանտներին Մեծ Բրիտանիայում նպաստներ ստանալու հնարավորությունից զրկելու հուսալի եւ, որ գլխավորն Է՝ երկարաժամկետ մեխանիզմը:

Արդյունքում՝ համաձայնագրի նախագիծն ստացել Է հարցվածների միայն 22 տոկոսի աջակցությունն այն դեպքում, երբ դրա հարցման մասնակից քաղաքացիների 46-ը կարծում Է, որ  բրիտանացի խորհրդարանականները պետք Է վետո դնեն նման ձեւաչափով բարեփոխման վերաբերյալ գործարքի իրականացման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում