Ադրբեջանում աշխատանքի տոնավաճառը վերածվել է գործազուրկների բողոքի ակցիայի

Ադրբեջանում աշխատանքի տոնավաճառը վերածվել է գործազուրկների բողոքի ակցիայի

 Տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական թեւի կողմից փետրվարի 5-ին Գյանջայում հայտարարված աշխատանքի տոնավաճառը վերածվել է հազարավոր գործազուրկների «բանակի» բողոքի ակցիայի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքի կայքը, 2 հազարից ավելի գործազուրկներ ժամանակից շուտ հավաքվել են ԵԱԿ-ի Գյանջայի բաժանմունքի շենքի առաջ: Նրանց մեծ մասին թույլ չի տրվել ներս մտնել:

Ներսում գտնվողներին առաջարկված բոլոր աշխատատեղերը ձեւական բնույթ են կրել: Հայտարարվել է, որ առանց դիպլոմների անձանց համար աշխատատեղեր չկան: Արդյունքում միջադեպըն առաջացրել է հավաքվածների դժգոհությունը: Նրանք իշխանությունների հասցեին «հրաժարական» լոզունգներ են հնչեցրել եւ բողոք հայտնել:

Գյանջայի գործադիր ղեկավար Էլմար Վելիեւը երկար սպասումից հետո հավաքվածներին հայտարարել է, որ տոնավաճառը հետաձգվում է, եւ պետք է տեղի ունենա եկող շաբաթ: Ոստիկանությունն անմիջապես նրան հեռացրել է զայրացած ամբոխի հարձակումներից: Ոստիկանության եւ գործազուրկների միջեւ հրմշտոց է առաջացել: Մի քանի մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք:

Ոստիկանությանը հազիվ է հաջողվել ցրել զայրացած գործազուրկներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում