Գագիկ Բեգլարյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրները

Գագիկ Բեգլարյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրները

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Գագիկ Բեգլարյանը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորել է նրան մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ, մաղթել արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ հայ-բելառուսական հարաբերութ յուններն էլ ավելի ամրապնդելու գործում:Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ինքը ևս շահագրգիռ է, որպեսզի երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, պաշտոնյաները կարծիքներ են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո կազմակերպության անդամ երկրների համար ընձեռված հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Կողմերը մանրամասն անդրադարձել են Հայաստանից Բելառուս և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին, դրանց կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում