Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը կկայան փետրվարի 12-ին

Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը կկայան փետրվարի 12-ին

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 12-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կրկին արտագնա նիստը կանցկացվի 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Հաջորդ նիստի ժամանակ կշարունակվեն գործով այն վկաների հարցաքննությունները, ովքեր կապ ունեն  Պերմյակովի որոնողական, հայտնաբերման ու ձերբակալման գործընթացի հետ:

Այս մասով առայժմ ներգրավված է 16 վկա, նրանցից փետրվարի 5-ին դատարանը հասցրեց հարցաքննել միայն 4-ին՝  Գյումրիում տեղակայված 2012 ջոկատի սպա, դեպքի պահին Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայել Խաչատրյանին, նույն ջոկատի կապավոր Գագիկ Խաչատրյանին, որոնողական շներ վարժեցնող Հրայր Մախսուդյանին և ուղեկալի պահակ, Երեզգավորս գյուղի բնակիչ Աշոտ Ալեքսանյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում