«Ժողովուրդ». Հայտնի չէ, թե ում փողերով է կառուցվելու Վանաձորի նոր ՋԷԿ

«Ժողովուրդ». Հայտնի չէ, թե ում փողերով է կառուցվելու Վանաձորի նոր ՋԷԿ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորում նոր ՋԷԿ կառուցել։ Այս ծրագրի ուշագրավ կողմն այն է, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն բացահայտում, թե ովքեր են պոտենցիալ ներդրողները, որոնց հետ իրենք հույսեր են կապում։ Տեղեկացվում է միայն, որ նոր ՋԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ գումարների հետքերը տանում են Մեծ Բրիտանիա՝ դեպի դեսպան Արմեն Սարգսյան։ Բայց միաժամանակ հայտնի է, որ Բրիտանիան առանձնապես մեծ ջանքեր չի ներդնում՝ իր տարածքով «կեղտոտ» փողերի շրջանառությունը թույլ չտալու համար։ Այսինքն՝ ոչ ոք չի կարող բացառել, որ նոր ՋԷԿ կառուցելու ծրագրի թիկունքում իրականում կանգնած լինեն հայաստանցի պաշտոնյաներ, որոնք օֆշորային ընկերության միջոցով ցանկանում են այդ կերպ ներդնել և օրինականացնել պետբյուջեից գողացված գումարները։ Նման տարբերակը հնարավոր կլիներ բացառել միայն մեկ դեպքում, եթե ՀՀ կառավարությունը հստակ պարզաբաներ, թե ծրագրի վրա ծախսվելիք գումարների տերերն ովքեր են, և որտեղից նրանց այն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում